Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ծավալված բողոքի ալիքը հասել է Բահրեյնի Թագավորություն: Երեկ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում նվազագույնը մեկ մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել են ոստիկանության կողմից արձակված կրակոցներից:
Ֆադել Ալի Ալմատրուկը սպանվել է Մանամայում որսորդական հրացանի կրակոցի հետևանքով, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հաղորդել է Մարդու Իրավունքների Բահրեյնի Կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Մարիամ Ալխավայան:
«Այս առավոտ ցուցարարները փորձել են մասնակցել երեկվա ցույցի հետևանքով սպանված քաղաքացու թաղման արարողությանը, սակայն վերջիններիս ճանապարհը արգելափակել են ոստիկանության աշխատակիցները»,-ասել է Ալխավայան:
«Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել` պահանջելով ռեժիմի տապալումը, սակայն ոստիկանությունը ճնշում է ժողովրդի ընդվզումը արցունքաբեր գազի և կրակոցների միջոցով, արդյունքում մարդիկ վնասվածքներ են ստանում», – նշել է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ Բահրեյնի ցուցարարները, ոգեշնչված Թունիսի և Եգիպտոսի դեպքերով, նույնպես «Ցասպան օր» են կազմակերպել:
Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ներքին գործերի նախարարությունը կարգադրել է սպանության առնչությամբ հետաքննություն անցկացնել: