Երեկ առավոտյան ալյուրի մեծածախ վաճառողները իրենց հաճախորդներին մեկ` 50 կիլոգրամանոց պարկով ալյուրը մատակարարել են 15 հազար 200 դրամով, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ընդամենը անցած շաբաթ մեկ պարկ ալյուրի գինը 12 հազար 500 դրամ էր:
Դրան զուգահեռ երեկ Երևանի խանութներում թանկացել է նաև հացը` միջինը` 20-25 դրամով: Ահազանգեր են ստացվում նաև, որ մատակարարները խանութպաններին զգուշացրել են ձեթի, կարագի և շաքարավազի մոտալուտ թանկացման մասին: Մատակարարները դա բացատրել են նշված ապրանքների միջազգային գների բարձրացմամբ: Բացի այդ, մեծ դեր է խաղում նաև դրամի արժեզրկման սպասումը: Այս շաբաթ ֆոնդային բորսայի գործարքներով դրամը անցած շաբաթվա համեմատ արժեզրկվել է` մեկ դոլարը երեկ վաճառվել է 365 դրամ 75 լումայով: