Կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ազատ տնտեսական չորս գոտիներ` «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերությունում, «Զվարթնոց» օդանավակայանում, Հրազդանում և Գյումրիում: Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` այսօր Երևանի «ՌԱՕ Մարս» ընկերությունում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դավթյանի խոսքով` կառավարությունն արդեն համապատասխան օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողով: