Home / Հայաստան / Ամերիկացի լրագրողը սեռական բնույթի հարձակման է ենթարկվել Կահիրեում

Ամերիկացի լրագրողը սեռական բնույթի հարձակման է ենթարկվել Կահիրեում

Ամերիկյան CBS հեռուստաալիքի թղթակից Լարա Լոգանը տեղափոխվել է հիվանդանոց նրանից հետո, երբ ծեծի և սեռական բնույթի հարձակումների է ենթարկվել Կահիրեի Թահրիր հրապարակում, հաղորդում է BBC-ն:

CBS-ի փոխանցմամբ` լրագրողի վրա հարձակում է իրականացվել անցյալ ուրբաթ, երբ Թահրիր հրապարակում մարդիկ տոնում էր նախագահ Մուբարաքի հրաժարականը:

«200 հոգուց բաղկացած անվերահսկելի ամբոխը» hեռացրել է Լոգանին իր գործընկերներից և «դաժան սեռական բռնության և ծեծի է ենթարկել»:

Լոգանին փրկել է մի խումբ կանանց և եգիպտական բանակի մոտ 20 զինվորականների միջամտությունը:

Համաձայն լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների` Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 52 լրագրող, ևս 76-ը ձերբակալվել են իշխանությունների կողմից: