Հազարավոր ցուցարարներ այս գիշերն անցկացրել են Բահրեյնի թագավորության մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակում, որտեղ նրանք վրանային ճամբար էին բացել: Հավաքվածները հորդորել են իրենց հայրենակիցներին շարունակել բողոքի ցույցերը: Նշենք, որ ցուցարարները քաղաքական բարեփոխումներ են պահանջում իշխանություններից, հաղորդում է Associated Press-ը:
Ցուցարարներից ոմանք միացել են նախորդ օրը փողոցային ակցիաների ժամանակ սպանված քաղաքացու հուղարկավորության արարողությանը:
Հիշեցնենք, որ Բահրեյնում առաջին չարտոնված ցույցը տեղի է ունեցել անցյալ կիրակի: Ցուցարարների հետ բախման հետևանքով իրավապահ մարմինների երեք ներկայացուցիչ վիրավորվել էր:
Երկուշաբթի Սիտրա կղզու Նուվայրդրաթ գյուղում տեղի ունեցավ երկրորդ ցույցը: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը մահացել է մայրաքաղաքային հիվանդանոցում: