Գյումրիից և Վանաձորից Երևան եկող ճանապարհներն արգելափակված են ոստիկանների կողմից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Գյումրիի և Վանաձորի վարորդները, ովքեր վրացական պետհամարանիշներով մեքենաներ ունեն, պատրատվում էին ավտոերթով շարժվել դեպի Երևան և բողոքի ակցիա անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ, ինչին և խանգարում է ոստիկանությունը:
Բարսեղյանը նշել է, որ Գյումրիում առավոտյան ժամը 07:00-ից փակ է Սայաթ-Նովա պողոտան և դրան հարող բոլոր խաչմերուկները: Հենց այս պողոտայումպետք է հավաքվեին վարորդները Երևան շարժվելու համար:
Այս պահին ոստիկանների հետ փորձում են բանակցել «Ժառանգության» կուսկացության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Սաֆարյանը, սակայն, դա արդյունք չի տալիս:
Բարսեղյանի խոսքով` ոստիկաններն իրենց կացնի տեղ են դրել կամ կապույտ ռետինե խողովակի:
«Դրանք այն նույն ոստիկաններն են, ովքեր արգելում էին մեզ փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը անցյալ շաբաթ կայացած ակցիայի ժամանակ: Հիմա իրենք են փակում և ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն տալիս», – նշել է Բարսեղյանը:
Նշենք, որ վարորդները 10 օր շարունակում են իրենց բողոքի ակցիաները` պահանջելով վերանայել Վրաստանից ներմուծվող մեքենաների մաքսազերծման հետ կապված օրենքները: