ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը երկարաձգելու մասին:
Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ Գորիկ Հակոբյանին պատրաստվում են թոշակի ուղարկել: