Իսրայելը Թուրքիայում իր դեսպանատան գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Թուրքական Milliyet պարբերականի տեղեկություններով` փակվել է նաև Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանը:
Նշենք, որ անցյալ ուրբաթ Իսրայելը փակել է նաև Ադրեջանում իր դեսպանատունը: Թեև Բաքվում Իսրայելի դեսպան Միխայիլ Լոտեմը ավելի ուշ հաղորդել էր, որ դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը, սակայն, 1news.az-ի հաղորդմամբ, դիվանագիտական ներկայացուցչության հեռախոսները չեն պատասխանում:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Իսրայելի ԱԳ նախարարության աղբյուրները հաղորդել են «Հաարեց» թերթին, որ վերջին շրջանում արտասահմանում Իսրայելի մի շարք դեսպանատներում որոշ կասկածելի իրադարձություններ են տեղի ունեցել: