Միլանի «Մալպենզա» օդանավակայանում փետրվարի 21-ին փոխհրաձգություն է սկսվել: Բոլոր ուղևորները տարհանվել են, հաղորդում է NBC News գործակալությունը:
Մի տղամարդ դանակով հարձակվել է ՄԱԿ-ի ոստիկանի վրա, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցը կրակ է արձակել հրացանից: Հանցագործը պատասխանել է կրակոցով:
Փոխհրաձգությունից հետո հանցագործը փորձել է թաքնվել, սակայն ընկել և վնասել է ոտքը: Օդանավակայանի մուտքի մոտ առևանգված մեքենայի մեջ տղամարդուն սպասում էր նրա մեղսակիցը: Վերջինս նույնպես բերման է ենթարկվել:
Նախնական տեղեկությունների համաձայն` մեկ մարդ վնասվածք է ստացել: Այլ աղբյուրներ հաղորդում են, որ վնասվածք է ստացել ինքը` հարձակվողը, ՄԱԿ-ի ոստիկանը և միջադեպի պատահական ականատեսը: