Home / Հայաստան / Աշխարհահռչակ հայազգի ռեժիսորը դարձավ 73 տարեկան

Աշխարհահռչակ հայազգի ռեժիսորը դարձավ 73 տարեկան

Այսօր հայազգի հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Փելեշյանը նշում է իր 73-րդ տարեդարձը:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Խորհրդային Հայաստանի Լենինական քաղաքում (այժմ` Գյումրի): Մասնագիտական կրթությունը ստացել է Կինոմատոգրաֆիայի Պետական Ինստիտուտում (ВГИК)` ավարտել է ռեժիսորական ֆակուլտետը: Դեռևս ուսանողական տարիների ընթացքում նկարահանված ֆիլմերն իրեն ճանաչում և մի շարք մրցանակներ են բերել: Փելեշյանի  առվել հայտնի ֆիլմերից են «Տարվա եղանակները», «Մենք» , «Մեր դարը»:

Ռեժիսորը հայտնի է նաև կինոյի մասին իր տեսական աշխատություններով, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով և մեծ ճանաչում բերել հեղինակին ողջ աշխարհում: Փելեշյանը Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ է: