Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան երեքշաբթի որոշում է կայացրել ազատ արձակալ որոշ քաղբանտարկյալների` ընդառաջ գնալով ընդդիմադիրների պահանջներին: Միապետական ռեժիմը փորձում է բանակցել ցուցարարների հետ` մոտ երկու շաբաթ շարունակվող ցույցերին վերջ դնելու նպատակով:
Թագավորի հրամանագիրը վերաբերում է մի քանի շիա ակտիվիստներին, ովքեր մեղադրվել էին պետության նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեջ:
Դեռևս հստակեցված չէ, թե քանի քաղբանտարկյալ ազատ կարձակվի, ասել է կառավարության խոսնակ Մայսուն Սաբքարը:
Բահրեյնում շիաների ընդդիմության առաջնորդներից մեկը` Աբդուլ Ջալիլի Խալիլը Associated Press-ի հետ զրույցում նշել է, որ քաղբանտարկյալների ազատումը արդեն «դրական քայլ է» և «դրական ժեստ»:
Նշենք, որ Բահրեյնում արդեն երրորդ շաբաթն է շարունակվում են հակակառավարական ցույցերը: