Home / Հայաստան / Հայաստանում գներն աճում են դանդաղ և կայուն

Հայաստանում գներն աճում են դանդաղ և կայուն

Հայաստանի սպառողական շուկայում շարունակվում է արձանագրվել լայն սպառման ապրանքների և դեղորայքի գնաճ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր տեսակի և նշանակության ապրանքների գները որպես կանոն բարձրացել են 5-10 տոկսով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ասենք, սուրճի 1 կիլոգրամը թանակցել է 5 տոկոսով (նախկինում 1 կիլոգրամը 2000 դրամ վաճառվող սուրճը դարձել է 2100 դրամ), ձեթն անցած շաբաթվա համեմատ ևս 20-30 դրամով թանկացել է: Դեղորայքի գները ևս վերջին մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են 5-6 տոկոսով: Երեկ լուրեր տարածվեցին, թե իբր շաքարավազի գինն առաջիկայում կարող է թանկանալ` հասնելով 800 դրամի: Վերլուծաբանները նման տարբերակը քիչ հավանական են համարում: Առավել իրատեսական է, որ աստղաբաշխական թանկացումների լուրերը քարոզչական նպատակ են հետապնդում: 800 դրամանոց սպառնալիքից հետո շաքարավազի, ասենք, 450 կամ 500 դրամ արժեքին սպառողները ոչ միայն նորմալ կվերաբերվեն, այլ նաև ինչ-որ տեղ գոհ կլինեն: