«Աշտարակ կաթ» ընկերությունն իր արտադրատեսականու համար առայժմ ոչ մի գնային փոփոխություն չի իրականացրել: Այս մասին Epress.am-ին հայտնել են ընկերության մարկետինգային բաժնից:
Միևնույն ժամանակ ընկերությունը նշել է, որ, հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն:
«Ամեն դեպքում, «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ ընկերությունն իր բոլոր գործողություններում, հնարավորինս հաշվի կառնի սպառողի շահերը», – նշել է «Աշտարակ կաթը»: