Հայաստանի 4 քաղաքացիներ ռուսաստանյան օդանավով տարհանվել են Լիբիայից և ուղևորվում են Մոսկվա, որտեղ նրանց կդիմավորի Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցը:
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ վերջին երկու օրվա ընթացքում Լիբիայից տարհանվել են տարբեր երկրների ավելի քան 3000 քաղաքացիներ: