Home / Հայաստան / Հայ զինվորների մարդասպանի անունը կրող նավը նավթ կփոխադրի Թուրքիա

Հայ զինվորների մարդասպանի անունը կրող նավը նավթ կփոխադրի Թուրքիա

Ադրբեջանի ներքին գործերի ենթասպայի պատվին «Մուբարիզ Իբրահիմով» կոչվող բեռնատար նավը շահագործման է հանձնվել և կուղևորվի Թուրքիա:

Նավը նախատեսված է նավթային հումքի փոխադրման համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մուբարիզ Աղաքերիմ օղլու Իբրահիմովին հետմահու Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում էր շնորհել` «ակնառու ծառայությունների և ցուցաբերած արիության համար»: Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը 2010-ի հունիսի 18-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանել էր 4 հայ զինվորի, ևս 4-ին վիրավորել: