Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վաղը` մարտի 1-ին, հաղորդում է GHN-ը:
«Մենք վաղուց էինք սպասում այս համաձայնագրի կիրառման մեկնարկին, քանի որ այն մեզ համար քաղաքական միակողմանի հայտարարություն է այն մասին, որ Եվրամիությունը հավատարիմ է մնում Վրաստանի նկատմամբ իր քաղաքականությանը, իսկ մեր հարաբերությունների հետագա զարգացումը կքննարկվի ապագայում: Մյուս կողմից` մեր քաղաքացիներն անմիջականորեն կզգան ռեժիմի պարզեցումը, և հուսով եմ, որ այս հարցը հավելյալ բարդությունների տեղիք չի տա, ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:
ԱԳ նախարարության տվյալների համաձայն` վիզաների տրամադրման պարզեցված ռեժիմը որոշակի արտոնություններ է տալիս Վրաստանի քաղաքացիներին: