Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վիեննա, ուր նախատեսված են նրա հանդիպումներ Ավստրիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ավստրիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ և ելույթ կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Մարտի 3-ին նախարար Նալբանդյանը Բրատիսլավայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի և ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: