Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 85-րդ տարում մահացել է Թուրքիայի ժամանակակից քաղաքական իսլամի հիմնադիր Նաջմուդին Էրբաքանը: Նա եղել է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոգևոր հայրը:
1996 թվականին Էրբականը դարձավ Թուրքիայի վարչապետ: Սակայն մեկ տարի անց` 1997 թվականին զինվորականները պաշտոնանկ արեցին նրան: Վերջիններս իրենց քայլը հիմնավորում էին նրանով, ով Էրբականը փորձում է խարխլել աշխարհիկ սահմանդրության հիմքերը: Նրա ղեկավարած Բարեկեցություն կուսակցության գործունեությունը դադարեցվել էր, իսկ ինքը` Էրբաքանը, հեռացվել էր քաղաքական կյանքից: