Քենիայի խորհրդարանի պատգամավորին դուրս են հրավիրել նիստից ոչ պատշաճ տեսքի համար: BBC News-ի փոխանցմամբ` 35-ամյա Գիդիոն Մբուվիին նիստից հեռացնելու որոշում է կայացրել խորհրդարանի փոխխոսնակ Ֆարախ Մաալիմը: Նրան վրդովվեցրել է Մվուբիի` արևային ակնոցներով և թանկարժեք քարերից պատրաստված ականջօղերով նիստին ներկայանալու հանգամանքը:
Մաալիմի խոսքով` Քենիայի օրենսդիր մարմնում մինչ այդ նման միջադեպ չի գրանցվել: «Խորհրդարանի գոյության ողջ պատմության ընթացքում ոչ մի տղամարդ պատգամավոր չի ներկայացել նիստի ականջօղերով»,-հայտարարել է փոխխոսնակը:
Մաալիմը նշել է, որ Մբուվիի պահվածքը վիրավորում է սեփական խորհրդարանի արժանապատվությունը, ինչպես նաև բարոյական վնաս է հասցնում այլ պատգամավորների իմիջին: