Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքից հետո ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Էդուարդ Շարմազանովը հայտարարել էին, որ իշխանությունների հետ չի կարելի վերջնագրերի լեզվով խոսել:
Այսօր լրագրողները ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից խնդրել են մեկնաբանել այդ կարծիքը:
Լևոն Զուրաբյանի խոսքով` դա տղայական առաջին ռեակցիան էր:
«Ես կոչ եմ անում քաղաքական ամբիցիաներից վեր կանգնել և ավելի խորը մտածել` ինչ առաջարկ է արված: Կոչ եմ անում խորհել և չմտնել գողական մտածելակերպին հատուկ դրսևորումների մեջ և փորձել այնուամենայնիվ մշակել ադեկվատ պատասխան»,- ասել է ընդդիմադիր գործիչը: