Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիները կկարողանան փոխադարձ այցելություններ կատարել և սահմանը հատել առանց վիզայի արդեն ընթացիկ տարվա ապրիլից:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, համաձայնագրի ստորագրման առնչությամբ կառավարական մակարդակի գործընթացներն արդեն ավարտված են: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կողմերը համապատասխան համաձայնագրեր կփոխանակեն, որից հետո վիզային ռեժիմի դադարեցման գործընթացը ուժի մեջ կմտնի:
Հիշեցնենք, որ մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2010թ. մայիսի 12-ին, սակայն փաստաթուղթի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր մի շարք հարցեր լուծել:
Ակնկալվում է, որ վիզային ռեժիմի վերացումը կնպաստի ռուսաստանյան զբոսաշրջիկների ավելացմանը Թուրքիայում:
Նշենք, որ 2010 թվականին Թուրքիայում հանգստացել է ավելի քան 3 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ: