Home / Հայաստան / «Ժառանգությունն» այլևս չի բոյկոտելու ԱԺ նիստերը

«Ժառանգությունն» այլևս չի բոյկոտելու ԱԺ նիստերը

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակելու է մասնակցել Ազգային Ժողովի նիստերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Նա նշել է, որ «Ժառանգության» վարչության` մարտի 13-ին հրավիրվելիք նիստի ժամանակ քննարկվելու են ռազմավարության և հետագա անելիքների թեմաները:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ԱԺ-ում ունեցած ելույթից հետո, կուսակցության պատգամավորները լքել էին ԱԺ նիստերի դահլիճը` բոյկոտելով ԱԺ քառորյան:

Մարտի 7-ին «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ ԱԺ նիստերին մասնակցելու-չմասնակցելու հարցը քննարկման փուլում է: