Վաղը` ժամը 11-ին, ՀՀ կառավարության շենքի առջև բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնելու:
Epress.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ներկա է լինելու բողոքի ակցիային:
«Իսկ թե նորից նույն վիճակը կլինի՞, ինչպես փետրվարի 28-ին և մարտի 3-ին, կարող է պատասխանել Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը»,- ասել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ այդ օրերին ոստիկանությունը խոչընդոտել էր ակցիայի անցկացմանը` հրելով և հարվածելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին և Զարուհի Փոստանջյանին: