Մարտի 11-ի բողոքի ակցիային ընդառաջ Ադրբեջանում շարունակում են ձերբակալել ակտիվիստներին: Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում ադրբեջանցի ակտիվիստները էջ են բացել` կոչ անելով մարդկանց Բաքվում մարտի 11-ին հակառավարական բողոքի ակցիայի մասնակցել:
Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալում են Facebook-ում առավել ակտիվ գործունեություն ծավալած անձանց:
Մարտի 8-ին ձերբակալությունների շարքը շարունակվել է: Ինչպես հաղորդում է բլոգեր Էմին Միլլին, ոստիկանություն բերման է ենթարկվել ակտիվիստ Ռաշադաթ Ախունդովը, ով «Fuck oil» կարգախոսի հեղինակն է: Ախունդովին նախնական 5 օրվա ազատազրկման են դատապարտել: Այսպիսով, նա հնարավորություն չի ունենա մասնակցել մարտի 11-ի ակցիային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էին ակտիվիստներ Ջաբար Սավալանը, Բախտիյար Հաջիևը, Մեհման Հուսեյնովը, Դեյանեթ Ահմադովը, Սաքսավաթ Սոլթանլին: