Տիբեթի 76-ամյա հոգևոր առաջնորդ Դալայ Լամա 14-րդը հայտարարել է, որ մտադիր է լքել քաղաքականությունը`իշխանությունը հանձնելով ընտրովի առաջնորդին:
Դալայ Լաման նշել է, որ վաղուց իրեն «կիսա-թոշակի» անցած է համարում, և չի ընդունում իր քաղաքական առաջնորդության հանգամանքը, քանի որ hնդկական Դհարամսալա քաղաքում արդեն գործում է ընտրովի վարչապետը:
Դալայ Լաման կմնա պարզապես որպես հոգևոր առաջնորդ:
Սակայն իշխանության պաշտոնական փոխանցումը դեռ պետք է վավերացվի Հնդկաստանում տեղակայված արտաքսման մեջ գտնվող Տիբեթի խորհրդարանի կողմից հաջորդ երկուշաբթի:
«Ես բազմիցս նշել եմ, որ Տիբեթին առաջնորդ է պետք, ով կընտրվի ժողովրդի կողմից ազատ ընտրությունների միջոցով, որին էլ կարող եմ վստահել իշխանությունը», -ասել է Դալայ Լաման Չինաստանի դեմ կազմակերպված ապստամբության ձախողման 52-րդ հոբլյանին նվիրված ելույթի ժամանակ:
«Այժմ մենք հասել ենք այն կետին, երբ պետք է կյանքի կոչենք այս մտադրությունը»,-ասել է Դալայ լաման: