Home / Հայաստան / Պուտինը ԱՄՆ փոխնախագահին առաջարկել է հրաժարվել վիզաներից

Պուտինը ԱՄՆ փոխնախագահին առաջարկել է հրաժարվել վիզաներից

Այսօր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպումը սկսել է անսպասելի առաջարկով: Առաջարկը վերաբերում էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատմանը:

Ռուսաստանյան վարչապետը հայտարարել է, որ դա «պատմական քայլ կլիներ ռուս-ամերիկյան հարաբերություններում, եթե Ռուսաստանին հաջողվեր վերացնել ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմն ավելի շուտ, քան Եվրամիության հետ»:

«Մենք պատմության մեջ չափազանց կարոր էջ կբացեինք և ամեն ինչ կսկսեինք զրոյից»,- հայտարարել է Պուտինը:

Բայդենը հավանություն է տվել վարչապետի գաղափարին, սակայն այս թեման հետագա զարգացում չի ստացել, հաղորդում է РБК-ն:

Ավելի վաղ Բայդենը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որոնցից մի քանիսը, ընդհակառակը, պահանջում էին ԱՄՆ-ից Ռուսաստանի որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել` ԱՄՆ մեկնելու արգելքի տեսքով: