Home / Հայաստան / Քոչարյանին ազատել են դեսպանի պարտականություններից

Քոչարյանին ազատել են դեսպանի պարտականություններից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Քոչարյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):

Նշենք, որ Աշոտ Քոչարյանը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Լիբանանում: