Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը՝ դուրս գալով Կենտրոնի քննչական բաժնի շենքից, որտեղ պահվում է Խաչատրյանը: Զաքարյանը Epress.am-ի հետ զրույցում Զաքարյանը հայտարարել է, որ Խաչատրյանը նախնական 72-ժամյա կալանքի է ենթարկվել: Նրան մեղադրում են 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ կապված մարտի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետ:
Epress.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ այսօր Երևանի կենտրոնում՝ «Դինամո» մարզադահլիճից դուրս գալուց հետո` մոտավորապես 16:30-ին Սամսոն Խաչատրյանին անհայտ ուղղությամբ տարել էին դիմակավոր մարդիկ: Հետագայում պարզվել էր, որ նա և նրա ընկերները Միսակ Հովակիմյանն ու Պողոս Թրմզյանը բերման են ենթարկվել ոստիկանություն:
Ժամը 18:00-ից Կենտրոնի Քննչականի մոտ էին հավաքվել մոտ երկու տասնյակ ՀԱԿ-ի համակիրներ, ովքեր վանկարկում էին` «Ազատություն Սամսոնին», «Պայքար, պայքար մինչև վերջ»:
Ոստիկանությունը նաև խուզարկություն էր սկսել Սամսոն Խաչատրյանի և նրա երկու ընկերների բնակարաններում: