Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է առաջատարի դիրքերում մնալ Մոնակոյում անցկացվող «Ամբեր» արագ և կույր շախմատի մրցաշարում:
Երրորդ տուրում Արոնյանը երկու ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, և այժմ ընդհանուր հաշվարկում 4,5 միավորով բաժանում է առաջին տեղը նորվեգացու հետ: Նրանցից կես միավորով հետ են մնում հնդկաստանցի Վիշի Անանդն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը:
Կույր շախմատի անհատական հաշվարկում Արոնյանը նույնպես բաժանում է առաջին տեղը` վաստակալեով 2,5 միավոր: Նույնքան միավոր ունի Գրիշչուկը:
Արագ շախմատի հաշվարկում առաջատարը 2,5 միավորով Մագնուս Կառլսենն է, Արոնյանը վաստակել է 2 միավոր:
Այսօր հայաստանցի շախմատիստը հանդիպելու է Վասիլի Իվանչուկին, որի հետ կույր շախմատ կխաղա սպիտակներով, իսկ արագ շախմատային պարտիա` սևերով:
Լուսանկարը՝ Association Max Euwe