Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ «գտնվում է հացադուլի մեջ»: Որպես պատճառ նշվում է այն փաստը, որ երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակի մեջ: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարել է այսօր կայացած «Ժառանգության» կուսակցության արտահերթ նիստին հնչեցրած իր ելույթի վերջում:
Անակնկալ հայտարարությունն անելով` Հովվհաննիսյանը նշել է, որ ցանկանում է առանձնանալ իր ընտանիքի հետ «փորձության այս շրջանում»:
«Կհանդիպենք դարձյալ, կհանդիպենք շուտով, մինչև հաղթանակ», – ասել է Հովհաննիսյանը և հեռացել առանց հավելյալ մեկնաբանություններ:
Epress.am-ը զրուցել է նիստին ներկա ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի և Ստեփան Սաֆարյանի հետ, ովքեր նշել են, որ իրենց համար ևս այդ տեղեկատվությունն անակնկալ էր:
Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե արդյոք կուսակից պատգամավորները պատրաստ են միանալ իրենց ղեկավարին` Սաֆարյանն ասել, որ իրենք դա դեռ պետք է քննարկեն: