«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով շարունակում է հացադուլը Ազատության հրապարակում, հայտարարել է, որ այսօր չի պատասխանելու լրագրողների հարցերին:
Epress.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ով մեր այցելության պահին գտնվում էր հրապարակում, հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պետք է վերականգնի ուժերը, քանի որ արդեն երրորդ օրն է հացադուլի մեջ է գտնվում: Հակոբյանի խոսքով` Հովհաննիսյանը պատրաստ կլինի զրուցել լրագրողների հետ վաղը ժամը 12:00-ին: