Վաղը` մարտի 22-ին, ժամը 12:00-ին Ազատության հրապարակում կսկսվի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի զորակցմանը նվիրված լուռ հավաք:
Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Նույն օրը` 17:00-ին, ԱԺ հայտարարությունների ժամին, Ազատության հրապարակը համարելով իշխանությունն ու ձայնի իրավունքը ժողովրդին վերադարձնելու կարևոր ասպարեզ և ժողովրդական հրապարակ տեղափոխելով իրենց անմիջական գործառույթներից մեկը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները խորհրդարանական հայտարարությունները կհնչեցնեն ուղղակի հրապարակից»,- նշված է հայտարարության մեջ:
Այնուհետև` ժամը 18:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարկում հավաքվածներին կդիմի շնորհակալական խոսքով: