Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Անարխիստներն ու ֆեմինիստները հակակառավարական ցույց անցկացրեցին Բեյրութում

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Անարխիստներն ու ֆեմինիստները հակակառավարական ցույց անցկացրեցին Բեյրութում

Մարտի 20-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք և երթ, որի նախաձեռնողներն են երիտասարդները և համալսարանական ուսանողները, ովքեր հիմնականում ձախակողմյան և անարխիստական թեքումով աշխարհիկ կարգերի հաստատման ջատագով ուսանողներ են: Երեկվա հանրահավաքին մասնակցել են ավելի քան 60000 մարդ: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է օգտատեր Ժակ Հակոբյանը:

«Մարդիկ վանկարկում էին «Հեղափոխություն՝ կրոնադավանական դրության դեմ», «Հեղափոխություն՝ աշխարհիկ կարգերի համար», «Հեղափոխություն՝ կոռուպցիայի դեմ», «Հեղափոխություն՝ աղքատության դեմ», «Աշխարհիկ պետություն կո’ւզենք»:

Հակոբյանը տեղեկացնում է որ ցույցին մասնակցում էին մեծ թվով կանայք և աղջիկներ.

«Հուզիչ էր այն, որ կանայք իրենց բռունցքները օդը էին բարձրացրել և ժամերով բացականչում էին կրոնադավանական վարչակարգը տապալելու և տղամարդկանց հետ իրենց հավասար իրաւունքները պաշպանելու կարգախոսները: Ֆեմինիզմը իշխում էր»,- գրել է Հակոբյանը:

Երթի ավարտին ցույցի մասնակիցները իրենց երեք պահանջներն են ներկայացրել Լիբանանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին` պահանջելով վավերացնել քաղաքացիական ամուսնության օրինագիծը, դյուրացնել մարդկանց անձագրերից կրոնական պատկանելիությունը ջնջելու գործընթացը, ինչպես նաև իրավունք տալ արտասահմանցիների հետ ամուսնացած կանանց իրենց լիբանանյան քաղաքացիությունը փոխանցել իրենց զավակներին:

Լիբանանցի ցուցարարներն այս հինգշաբթի  պատրաստվում են ներքին գործերի նախարարություն միասնական դիմում ներկայացնել իրենց անձագրերից կրոնական պատկանելիությունը ջնջելու պահանջով: