Home / Հայաստան / «Այաքսի» հայազգի հարձակվողը նախընտրում է Հոլանդիայի հավաքականը

«Այաքսի» հայազգի հարձակվողը նախընտրում է Հոլանդիայի հավաքականը

Հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, որը հանդես է գալիս Ամստերդամի «Այաքսում», հույս ունի խաղալ Հոլանդիայի հավաքականում: Այս մասին Algemeen Dagblad  պարբերականի հետ զրույցում խոստովանել է ինքը` Արազը:

«Եթե ինձ ընտրելու հնարավորություն տրվի, ես կընտրեմ Հոլանդիայի հավաքականը»,- նրա խոսքերն է մեջբերում Armfootball.com-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել էր Օզբիլիսին խաղալու երկրի ազգային հավաքականում և անգամ հատուկ մեկնել Ամստերդամ `ֆուտբոլիստի խաղը տեսնելու համար, իսկ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը նրա հետ բանակցություններ էր վարել:

Հայտնի է, որ Օզբիլիսը ժամանակ է խնդրել մտածելու համար մինչ ընթացիկ տարվա մայիս ամիս: Հենց այդ ժամանակ էլ նա կհայտարարի իր վերջնական որոշման մասին: