Երեկ ԱԺ նիստի սկզբում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել էր խորհրդարանին քննարկել և որոշում ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի վերաբերյալ, սակայն իշխող կոալիցիան այդպես էլ չէր կարողացել կողմնորոշվել` հացադուլը դադարեցնելու կոչով դիմե՞լ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ոչ, գրում է «Հրապարակ» օրաթերթը.
«Նաև` գնա՞լ նրան տեսակցության, թե՞ ձեռնպահ մնալ: Հովիկ Աբրահամյանը դա բացատրել էր նրանով, որ բացակայել է ՕԵԿ-ի ներկայացուցիչը: Քննարկումը կկայանա այսօր: Ինչ վերաբերում է հովանոց տեղադրելու հարցին, ապա Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ամեն դեպքում ես համոզված եմ, որ ոստիկանությունը շարժվում է օրենքին համապատասխան, և օրենքի տառը նա պետք է պահի, քանի որ դա հանրապետության նախագահի հանձնարարականն է, և ընդհանրապես բոլորը պետք է գործեն օրենքի շրջանակներում»»: