Home / Հայաստան / Պլատինին ափսոսում է, որ Եվրո-2012-ը տվել են Ուկրաինային, որը Գերմանիա չէ

Պլատինին ափսոսում է, որ Եվրո-2012-ը տվել են Ուկրաինային, որը Գերմանիա չէ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոստովանել է, որ հնարավոր է` ՈՒԵՖԱ-ն սխալ է թույլ տվել` Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը «ֆինանսապես անկայուն» Ուկրաինային տրամադրելով:

«Բայց ի՞նչ կարող ենք անել: Մենք նրանց այդպիսի իրավունք ենք տվել: Հնարավոր է, որ դա սխալմունք էր, սակայն մենք արել ենք այդ քայլը,- AFP գործակալության հետ զրույցում նշել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը,- սա լուրջ մարտահրավեր է, Ուկրաինան Գերմանիա չէ, հատկապես ճգնաժամի պայմաններում»:

Միաժամանակ, Պլատինին վստահություն է հայտնել, որ, չնայած առաջնության նախապատրաստման բազմաթիվ խնդիրներին, այն բարձր մակարդակով կանցկացվի:

«Ամեն ինչ լավ կլինի, իսկ մարդիկ, ովքեր կժամանեն այնտեղ, շատ լավ ժամանակ կանցկացնեն, և, ի տարբերություն Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած աշխարհի խաղերին, այնտեղ տաք և տոնական մթնոլորտ կլինի»,- նշել է ՈՒԵՖԱ-ի ղեկավարը: