Րոպեներ առաջ Լևոն Արոնյանը պաշտոնապես նվաճեց Մոնակոյում անցնող կույր և արագ շախմատի «Ամբեր» մրցաշարի չեմպիոնի կոչումը:
10-րդ տուրի կույր շախմատային պարտիայում նա ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ և ընդհանուր հաշվարկում հավաքեց 15 միավոր: Մինչ այս պարտիան Արոնյանին 1 միավոր էր զիջում նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով պարտվեց Բորիս Գելֆանդին:
Այժմ վերջին պարտիայից առաջ Արոնյանը Կառլսենից առաջ է անցել 1,5 միավորով ու անհասանելի դարձել վերջինիս համար:
Նշենք, որ դեռևս 9-րդ տուրից հետո պարզ էին դարձել անհատական անվանակարգերում հաղթողների անունները: Կույր շախմատում մրցակիցների համար անհասանելի էր դարձել Արոնյանը, իսկ արագ շախտմատում` Կառլսենը:
Սա «Ամբեր» մրցաշարում հայաստանցի գրոսմայստերի 3-րդ հաղթանակն է: Նա Մոնակոյում չեմպիոնի կոչում էր նվաճել 2008-ին և 2009-ին: