Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը:
ՀՀ կառավարության կայքի համաձայն, այդ կարգի կիրառմամբ էապես կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։
Որոշման հիմնավորման Ընթացիկ իրավիճակը և խնդիրները կետում նշվում է, որ «ներկայումս գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառաարության 2006 թվականի հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» № 61-Ն որոշմամբ հաստատված կարգով, որում հստակ սահմանված չեն ներկայացվող դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի պետական տեսուչի կողմից ուսումնասիրության և քննության անցկացման ժամկետները, որակավորման քննության ընթացքում հմտությունների ստուգման ձևը և չափանիշները, տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման համար կիրառվող մեթոդները, տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի տրամադրման ժամկետները»: