Home / Հայաստան / Այսօր Գյումրիում նշվում է Խոսքի Ազատության Օրը

Այսօր Գյումրիում նշվում է Խոսքի Ազատության Օրը

Այսօր Գյումրիում նշվելու է Խոսքի Ազատության Օրը, որին հրավիրում են Հայաստանում գործող բոլոր լրագրողները, խմբագիրները, ԶԼՄ-ները, ոլորտի հասարակական կազմակերպությունները, նրանց ընկերներն ու գործընկերները:

Հանդիսության ընթացքում նախատեսվում է իրենց աշխատանքով աչքի ընկած լրագրողների և ԶԼՄ-ների պարգևատրում և հյուրասիրություն: Հանդիսությունը տեղի կունենա Գյումրու Կինո «Հոկտեմբերի» հյուրասրահում, ժամը 14:00-ին:

Խոսքի Ազատության Օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին, այն օրը, երբ համաժողովրդական հանգանակության և զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել ԳԱԼԱ ՀԸ-ն:

2008 թվականին իշխանությունների կողմից փորձ արվեց փակել «Գալա TV»-ն` մոտ 27 միլիոն դրամ տուգանք սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ, սակայն Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ աննախադեպ երևույթ գրանցվեց. մարդիկ սկսեցին հեռուստամարաթոն-դրամահավաք՝  ի պաշտպանություն «Գալա» հեռուստաընկերության: Դրամահավաքի ընթացքում «Գալայի» հաշվին փոխանցվեց 26 միլիոն 458 հազար 500 դրամ, իսկ տուգանքի մնացած 441 հազար դրամը հեռուստաընկերությունը փոխացնեց իր հաշվից: