Մարտի 23-ին կյանքի 79-րդ տարում աշխարհից հեռացած հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի աճյունը հողին է հանձնվել Forest Lawn Memorial Park-ում, որը գտնվում է Լոս Անջելեսի մոտակայքում, հաղորդում է Lenta.ru-ն:
Համաձայն Էլիզաբեթ Թեյլորի կտակի, հուղարկավորության արարողությունը սկսվել է ուշացումով. «Միսս Թելյորը կարգադրել է, որպեսզի իր հուղարկավորության արարողությունը սկսվի առնվազն 15 րոպե ուշ, քան նախապես հայտարարված էր: Նա ցանկանում էր անգամ սեփական թաղումից ուշանալ»,- պատմել է դերասանուհու ներկայացուցիչը:
Շուրջ մեկ ժամ տևած արարողությանը ներկա են գտնվել միայն Թեյլորի հարազատները, այդ թվում նրա 4 երեխաները, և 10 թոռները:
Դերասանուհու աճյունը հանգչել է այն նույն գերեզմանատանը, որտեղ գտնվում են նաև Մայքլ Ջեքսոնի, Քլարք Գեյբլի, Ուոլթ Դիսնեյի, Նեթ Քինգ Քոուլի և այլ հայտնի մարդկանց մարմինները: