«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հանձնած նամակներից ևս երկուսը մուտք են եղել «Հայփոստի» Արթիկի բաժանմունք, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը.
«Երեկ «Հայփոստ» ընկերությունից մեր թղթակցին տեղեկացրել են, որ նախորդ օրը ոչ թե մեկ, այլ երկու նամակ է հանձնված եղել Արթիկի բաժանմունք: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից երեկ փոստին է հանձնվել ևս մեկ նամակ: Այսպիսով, գտնված նամակները դարձան երեքը»: