Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի քաղաքացիները գլխավորում են Լեհաստանի կողմից բռնի կերպով արտաքսվող արտասահմանցիների ցուցակը:
Օտարերկրացիների հարցերով վարչության հրատարակած տվյալների համաձայն, երկրից արտաքսվածների ցուցակի առաջին տեղում են ուկրաինացիները` ավելի քան 30%-ով:
Ուկրաինացիներին հաջորդում են Վյետնամի քաղաքացիները` 14%, այնուհետև ռուսները`12 %, վրացիները` 8%, և հայերը` 7 տոկոս:
2010 թվականին Լեհաստանի իշխանությունները 1,7 հազար արտասահմանցի էին արտաքսել երկրից, որը մոտ 20%-ով պակաս է 2009թ. ցուցանիշներից: