Երեկ երեկոյան Հայաստանում ինտերնետի օգտատերերից շատերը զրկված են եղել կապից, մի մասի մոտ էլ կապի որակի կտրուկ անկում է նկատվել: Կապի բացակայությունը կամ որակի անկումը արձանագրվել է ինտերնետ տրամադրող գրեթե բոլոր ընկերությունների մոտ:
Այս ամենը տևել է մոտ 3-4 ժամ սկսած 18:30-ից: Պատճառը Վրաստանի տարածքում վթարն է եղել, որի հետևանքով վնասվել է Հայաստանին ինտերնետ մատակարարող հիմանական կապուղիներից երկուսը:
Կապը վերականգնվել է ուշ երեկոյան: