«Արմավիա» ավիաընկերությունը երեկ մի շարք ուղղություններով իր չվերթները հետաձգել է, իսկ մի քանիսը` չեղյալ հայտարարել, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Ասենք, Երևան-Հռոմ, Երևան-Ռոստով չվերթները հետաձգվել են: Իսկ Երևան-Մյունխեն-Երևան և Հռոմ-Երևան չվերթները չեղյալ են հայտարարվել: Հետաձգվել են նաև Երևան-Թեհրան և Երևան-Դելի չվերթները:
Թե ինչով է պայմանավորված այս ամենը, «Արմավիան» չի պարզաբանում: Նշվում է միայն, որ ստեղծված վիճակը կապ չունի «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիայի» հակասությունների հետ: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կտրուկ սրվել էին «Զվարթնոցի» և «Արմավիայի» հարաբերությունները` վերջինիս կուտակած պարտքերի չվճարումների պատճառով»: