Home / Հայաստան / «Ժառանգությունը» կմիանա ՀԱԿ-ի հետ, եթե…

«Ժառանգությունը» կմիանա ՀԱԿ-ի հետ, եթե…

Հայաստանում ընդդիմության համախմբումը պետք է լինի ոչ թե մեկ անձի, այլ ժողովրդի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը:

«Մենք դեմ ենք որևէ առաջնորդի կուռք դարձնելու քաղաքականությանը»,- ասել է բանախոսը:

Այն հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» կարող է միանալ ՀԱԿ-ի հետ, Հակոբյանը պատասխանել է, որ դա հնարավոր է, եթե ՀԱԿ-ը փոխի իր մարտավարությունը:

Նա նաև նշել է, որ չի հավատում այն խոսակցություններին, թե իբր Կոնգրեսը համագործակցում է իշխանությունների հետ: