«Ես հաշվի չեմ առնում իմ երկրի քաղաքացիների էթնիկ պատկանելությունը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով հայազգի գիտնական Տարոն Աջեմօղլուին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի դեսպանի (գրասենյակը` Փարիզում) պաշտոնն առաջարկելու մասին հարցը:
«Նա բարձրակարգ մասնագետ է: Նա ասել է, որ հաճույքով կընդուներ առաջարկը ապագայում, բայց ներկայումս նա կենտրոնացած է իր գիտական աշխատանքի վրա: Մենք հավատում ենք, որ նա մեր երկիրը առավելագույնս լավ կներկայացներ: Երբ մենք նման քայլերի ենք գնում, մենք չենք նայում մեր քաղաքացիների էթնիկ պատկանելությանը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Սթար» պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ «խտրականություն կլիներ գնահատել Թուրքիայի քաղաքացուն ըստ կրոնական կամ ազգային պատկանելության»:
«Մեզ համար հիմնական պայմանը Թուրքիայի քաղաքացու արհեստավարժությունն է և գիտելիքները»,- ասել էր նա: