Ապրիլի 3-ին ժամը 13:45-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ էներգետիկայի նախարարության կայքը:
Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում իրականացնել էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ: Այս օրերի ընթացքում կկատարվեն ատոմակայանի էներգաբլոկի ընթացիկ նորոգման, ինչպես նաև` տուրբինային կոնդեսատորների մաքրման աշխատանքներ:
ԱԷԿ-ում Էներգաարտադրությունը կվերսկսվի ապրիլի 7-ին մեկ տուրբոագրեգատով, իսկ մյուս տուրբոագրեգատի մաքրման աշխատանքները կշարունակվեն: ԱԷԿ-ն ամբողջ հզորությամբ էներգաարտադրության ցանցին կմիանա ապրիլի 19-ին: