Home / Հայաստան / Հայաստանցի բիզնեսմենները վնաս են հասցնում Արաքս գետի շրջակա միջավայրին

Հայաստանցի բիզնեսմենները վնաս են հասցնում Արաքս գետի շրջակա միջավայրին

Օրեր առաջ, Արարատի մարզի Արաքսի գետահովիտ այցից հետո, կտրուկ վատացել է Արաքս գետի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի ինքնազգացողությունը: Մանրամասները ներկայացնում է «Երկիր» օրաթերթը:

«Դա տեղի է ունեցել, երբ հանձնաժողովի նախագահը տեսել է, թե ինչպես են մեր հայրենի բիզնեսմենները սկսել որպես ավազի հանք շահագործել Արաքսի հունի հողերը`անվերականգնելի վնաս հասցնելով շրջակա միջավայրին, նաև ստեղծելով գետի հունի փոխվելու և հեղեղումների լուրջ վտանգ: Հետաքրքիրն այն է, որ անցյալ տարիների հեղեղումների դասերն անտեսելով, նման գործունեություն ծավալելու արտոնությունը տվել է ՀՀ կառավարությունը: Մեր տեղեկություններով` հենց նշված վայրից էլ Վլադիմիր Մովսիսյանը սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց: Մոտ մեկ շաբաթ բուժվելուց հետո, նա ներկայացել է աշխատանքի: Կարծում ենք` ավազահանքերի բիզնեսով զբաղվողների անունները հայտնի են նաև Վլադիմիր Մովսիսյանին, որը քաջ գիտակցելով բիզնեսի այդ տեսակի մեծ վնասների մասին, շուտով իր հայտարարությունը կանի և զեկույց կներկայացնի ՀՀ նախագահին»: