Հայտնի են դարձել վրացական «Աիրզենա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Վրաստանի 4 քաղաքացիների անունները: Մահացածների թվում են 22-ամյա օդաչու Դավիդ Ցուցկիրիձեն, անձնակազմի անդամ Գուրամ Կեպուլաձեն և տեխնիկական անձնակազմի աշխատակից Ալբերտ Մանուկովը:
Նրանց մարմիններն արդեն ճանաչել են: 4-րդ զոհվածը ինքնաթիռի հրամանատար Ալեքսեյ Հովհաննիսյանն է: Սակայն դիակի ճանաչում դեռևս չի իրականացվել, գրում է «Грузия Онлайн»-ը: Մահացածներից 20-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ են եղել:
Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել վայրէջք կատարելիս:
Airzena-Georgian Airways ավիաընկերության ներկայացուցչի վարկածի համաձայն, վայրէջքի ընթացում ինքնաթիռը կայծակի և ուժեղ քամու է հանդիպել, ինչի հետևանքով երկու մասի է բաժանվել և ընկել:
«Աիրզենա» -ի աշխատակիցների պնդմամբ, ինքնաթիռը տեխնիկապես սարքին վիճակում էր և տեխզննում էր անցել անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Գերմանիայի Lufthansa ընկերությունում: