Ինդոնեզիայի կառավարության քարտուղար Դիպո Ալամը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին և նրա տիկնոջը պատկերել է կտավի վրա, որն աճուրդի ընթացքում վաճառվել է 275 հազար դոլարով, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Ինչպես հաղորդել է նկարի հեղինակը,կտավից ստացված միջոցներն ամբողջությամբ կփոխանցվեն Ինդոնեզիայի Աչե գավառում գտնվող թուրքական քոլեջի հանրակացարանի կառուցմանը:
Կտավը գնել է ինդոնեզացի գործարարներից մեկը, ով պատրաստվում է այդ նկարը նվիրել Թուրքիայի նախագահին, ով պաշտոնական այցով գտնվում է Ինդոնեզիայում: Դիպո Ալամը նշել է, որ սկսել է զբաղվել գեղանկարչությամբ 2004 թվականին տեղի ունեցած և 300 հազար հոգու կյանք խլած ավերիչ երկրաշարժից հետո: